‘ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը Բորիս Ջոնսոնին «այլանդակ» է անվանել’

1469

ՎՏԲ բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը գովասանքներ է շռայլել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հասցեին և նրա արևմտյան պաշտոնակիցներին անվանել «այլանդակներ»՝ հատուկ նշելով բրիտանական ֆորին-օֆիսի նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնին:

Ավելի ուշ Կոստինը ստիպված է եղել ետ վերցնել իր խոսքերը:

«Կարծում եմ՝ մեր բախտը չտեսնված բերել է, որ մենք այդպիսի նախարար ունենք՝ չափավոր կոշտ, չափավոր ճկուն, խելացի, հանդարտ, «ոչ»-ի նախարար, «այո»-ի նախարար, բայց այն, ինչ հարկավոր է ռուսաստանյան դիվանագիտությանը: Տեսեք, կներեք արտահայտությանս՝ այն այլանդակներին, որ Արևմուտքում են, ոմն Ջոնսոն ու մյուսները»,- ասել է Կոստինը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Լավրովի ելույթից հետո:

Կոստինի ելույթի այս հատվածն արագ տարածվել է համացանցում և ծաղրական ու քննադատական մեկնաբանությունների հեղեղ է առաջացրել:

Երկուշաբթի երեկոյան ԶԼՄ-ները հրապարակել են ՎՏԲ բանկի մամուլի ծառայության հաղորդումը, որում նշվում է, թե Կոստինը ներողություն է հայցում Ջոնսոնից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փոխհրաձգություն Սան Բեռնարդինոյում. 10 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 5 պահաբաժինների անտառապահներին’