‘Վրաերթի ենթարկված երիտասարդը գիտակցության չգալով մահացել է’

1074

Օգոստոսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1989 թ. ծնված Արսեն Հարությունյանին վրաերթի ենթարկելու մասին:
Հաջորդ օրը պարզվել էր, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է Ն. Հակոբյանը: 
Օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.45-ին Ա. Հարությունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է Ոստիկանության կայքը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Անկախության տարեդարձի առթիվ «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 5 հոգի, որից 4-ը` հետմահու’
Հաջորդ հոդվածը‘Դասախոսին դանակով հարվածել է ընկերուհուն անբավարար նշանակելու համար’