‘Վրաերթի հետևանքով 2 մարդ մահացել է, վարորդը դիմել է փախուստի’

1231

‘

Ապրիլի 28-ին, ժամը 21:20-ի սահմաններում Դեղձուտ — Կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ГАЗ 2108 մակնիշի 87 MM 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ վրաերթի հետևանքով Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակչուհի, 30-ամյա Հրանուշ Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ մյուս հետիոտնը, 31-ամյա Մարինե Աբրահամյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապաարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ), և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով: 

‘

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի», «Բարսելոնայի» և «Չելսիի» մասնակցությամբ մրցաշարի խաղացանկը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր հնարավոր է Էդեգորը իր նորամուտը նշի «Ռեալում»’