Վրաերթ ամերիկյան Վիսքոնսին նահանգում

1137

Անցած գիշեր ամերիկյան Վիսքոնսին նահանգում վրաերթի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, 20-ից ավելին տուժել են։

Միջադեպը տեղի է ունեցել Ուոքեշա քաղաքում, երբ մեքենան մխրճվել է  ծննդյան տոնական թափորի մեջ։

Ոստիկանությունը զոհերի ստույգ թիվ չի հաղորդել, նշվել է, որ տուժածների թվում կան երեխաներ։

Նախնական տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որը «հետաքրքրություն է ներկայացնում»։ Հայտնի չէ, թե արդյո՞ք միջադեպը կապ ունի ահաբեկչության հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Հաջորդ հոդվածըՕլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերեւը նվաճեց ATP Finals-ի գավաթը