‘Վրաստանը դեմ է ֆուտբոլի ԱՊՀ առաջնության գաղափարին’

559

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան հայտարարել է, որ իր երկիը չի միանա ԱՊՀ առաջնությանը, որի թեման վերջերս հաճախ է շոշափվում:

«Մենք ազգային առաջնության ուժեղացման կոմնակից ենք. միայն այդպես վրացական ակումբներն ու ֆուտբոլը կզարգանան: Այն, որ որոշակի ժամանակահատված ակումբային մակարդակով մենք հաջողությունների չենք հասել, չի կարող սեփական առաջնությունից հրաժարվելու առիթ հանդիսանալ: Պետք է կատարելագործենք Վրաստանի առաջնությունը:

Անհնար է, որպեսզի Վրաստանի ակումբները մասնակցեն մի առաջնության, որը անցկացնելու է մեկ այլ երկրի ֆեդերացիան: Վրաստանի անկախության հետ միասին ֆուտբոլի ֆեդերացիայի անկախությունը նույնպես մեր երկրի կարեւոր նվաճումներից է»,- Սիչինավայի խոսքն է մեջբերում «Լելո» վրացական պարբերականը:

Սիչինավան նշել է, որ ողջունում է հետխորհրդային երկրների միջեւ ֆուտբոլային կապերի պահպանումը, սակայն իրատեսական չի համարում հետխորհրդային առաջնության ստեղծումը:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսն սկսել է քիմիական զենքի կիրառումը. պնդում են արաբական ԶԼՄ-ները’
Հաջորդ հոդվածը‘Մարգարեթ Թետչերը Ամանորը կդիմավորի հիվանդանոցում’