‘
Այսօր Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարություննը անցկացնելու է թափոնների վերամշակման օրինագծի շնորհանդես: Օրինագիծը մշակվել է Եվրամիության Twinning նախագծի շրջանակներում, որն ուղղված է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարության հնարավորությունների ընդլայնմանը թափոնների վերամշակման համակարգի կառավարման հարցում: Օրինագիծը նախատեսում է Վրաստանում թափոնների վերամշակման ժամանակակից մեթոդների և եվրոպական չափորոշիչների ներդրում, հաղորդում է Trend-ը:
‘