‘
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ օգոստոսի 8-ին, ժամը 09:00-ից, Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:
«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին եւ 9-ին իրականացնել վերանորոգման աշխատանքներ «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում:
‘