‘Վրաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել կրակը’

931

Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին օրերին ծագած  «հակամարտությունն արմատախիլ անելու» հույս ունի, կիրակի օրը լրագրողներին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: Ըստ նախարարի՝ «քաղաքակիրթ աշխարհին պետք չէ ևս մի ապասառեցված հակամարտություն»:

«Մենք մեծ անհանգստությամբ ենք հետևում, թե ինչ է կատարվում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ես լիովին համոզված եմ, որ ոչ մեր տարածաշրջանին, ոչ էլ աշխարհին պետք չէ ևս մի ապասառեցված հակամարտություն, ևս մի լարվածության օջախ, ուստի  համոզված եմ, որ երկու երկրների ղեկավարները ընդհանուր լեզու կգտնեն և կկարողանան հակամարտությունը տեղափոխել խաղաղ կարգավորման հուն»,- ընդգծել է Փանջիկիձեն:

Նախարարն ընդգծել է, որ առանձնապես մտահոգիչ են զոհերը երկու կողմից, և ինքը հույս ունի, որ առաջին հերթին դա պետք է դադարեցնել:

«Որքան տեղյակ եմ, արդեն նախատեսված է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, և դա հույս է ներշնչում, որ հակամարտությունը կկարգավորվի»,- ընդգծել է Վրաստանի ԱԳ նախարարը: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության մեծացման առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Կեյլոր Նավասը տեղափոխվում է «Ռեալ»’