Վրաստանը կպատժի ԵՄ խորհրդանիշները պղծելու համար

110

Վրաստանի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որն արգելում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի, նրանց անդամ-պետությունների դրոշների, ինչպես նաև այն միջազգային կազմակերպությունների խորհրդանշանների պղծումը, որոնց անդամակցում է Վրաստանը։

Փաստաթուղթը, որն ընդունվել է պատգամավորների ձայների մեծամասնությամբ, վարչական պատասխանատվություն է սահմանում խորհրդանիշները պղծելու համար և տուգանքներ է սահմանում խախտողների նկատմամբ։

«Նման տուգանքները սովորական են եվրոպական երկրների մեծ մասում,- ասել է օրինագծի հեղինակներից Նիկոլոզ Սամխարաձեն։- Կարծում ենք, որ այդ փոփոխությունները կանխարգելիչ միջոց կդառնան այնպիսի ցավալի միջադեպերի համար, ինչպիսին տեղի ունեցավ հուլիսին։ Մենք կարծում ենք, որ սա առաջադեմ քայլ է»։

Անցյալ տարվա հուլիսի 5-ին ծայրահեղ աջերը Թբիլիսիում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Վրաստանի մայրաքաղաքում գեյ-շքերթի անցկացման։ Արմատականները հարձակվել էին քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների վրա, պոկել ու այրել էին  խորհրդարանի շենքի մոտ պարզված Եվրամիության դրոշը։ Դրանից հետո խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Կախա Կուչավան անձամբ էր բարձրացրել ԵՄ նոր դրոշը։

«Վրաստանի բնակչության 80 տոկոսը եվրաինտեգրման կողմնակից է, երկրում մեծ հարգանք կա Եվրամիության նկատմամբ։ Մենք արմատական խմբավորումներին չպետք է թույլ տանք նման ագրեսիվ քայլեր ձեռնարկել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խորհրդանշանների նկատմամբ»,- ասել է Ռոնդելի հիմնադրամի ներկայացուցիչը։

Այսուհետև եվրոպական սիմվոլները պղծողները կտուգանվեն հազար լարիով։ Իրավախախտման կրկնության դեպքում տուգանքը կկրկնապատկվի, կամ էլ իրավախախտը կպատժվի 15-օրյա կալանքով։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըՎնասը գերազանցում է 240 միլիոն դոլարը