‘
Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով: Հաշվետու շրջանում Հայաստանից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 977 տոննա: Արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1255 տոննա ձմերուկ, ընդ որում, ողջ խմբաքանակի արտահանումն իրականացվել է դեպի Վրաստանի Հանրապետություն: 2013 թվականին ոչ մի կիլոգրամ ձմերուկ Հայաստանից չի արտահանվել:
Նշենք, որ լոլիկը մթերվում է շուկայականից զգալի էժան: Լոլիկի գինը շուկայում 120-200 դրամ է:
‘