‘
Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հերքել է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանում բնակվող երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Դատախազը հայտնել է, որ գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության վերաբերյալ գործում ձերբակալվածներից մեկն իսկապես «ակնարկ է արել Սոսո Պավլիաշվիլիի մասին», սակայն հետաքննությունն առայժմ դա բավարար չի համարում Պավլիաշվիլիի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Երգչի փաստաբանը նույնպես հայտարարել է, թե Սոսո Պավլիաշվիլիի դեմ որևէ մեղադրանք չի ներկայացվել, փոխանցում է lenta.ru-ն:
‘