‘
Թբիլիսիում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել «Ուժը միասնությունն է» ընդդիմադիր դաշինքի կոչով, որպեսզ արտահայտեն իրենց բողոքին երկրում անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ:
Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ հաղթել է իշխող կուսակցության աջակցությունը վայելող թեկնածուն՝ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա մրցակիցը՝ ընդդիմադիր «Ուժը միասնությունն է» շարժման թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, չի ընդունել ընտրությունների արդյունքները և հայտարարել է, թե «Վրաստանը նախագահ չունի»: Նա պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Ռուսթավելի պողոտայում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել: Իրենց ելույթներում ընդդիմության ղեկավարները հայտարարել են բազմաթիվ կեղծիքների, ինչպես նաև ընտրողներին կաշառելու դեպքերի մասին: Վաշաձեն, դիմելով ցուցարարներին, հայտարարել է, որ միացյալ ընդդիմությունը դատական հայց է պատրաստում՝ պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:
Փոխանցում է BBC-ն:
‘