‘Վրաստանը նախապատրաստվում է Եվրամիության հետ ասոցացվելուն’

727

Վրաստանը նախապատրաստվում է Եվրամիության հետ  ասոցացման, այդ թվում՝ նաև ազատ առևտրի  վերաբերյալ խորը և համապարփակ պայմանագրի ստորագրմանը, հաղորդում է lenta.ru-ն: Ստորագրումը նախատեսված է հունիսի 27-ին:

Թբիլիսիում այդ օրն արդեն «պատմական» են անվանում: Փաստաթուղթն ընկալում են որպես նոր ճանապարհի սկիզբ, «վերադարձ եվրոպական ընտանիք»: Ընդ որում՝ ընդգծվում է, որ երկրի եվրոպականացման քաղաքականությունը բացառապես դրական է, և ոչ միայն Վրաստանի, այլև նրա հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար:

Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, որ Վրաստանում անցկացվել են ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի պատվերով, երկրի բնակչության մեծ մասը՝ 58 %-ը, պաշտպանում է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, և ընդամենը 20 %-ն է դրան դեմ: 

Նախորդ հոդվածը‘ԻԼԻՊ գրոհայինները հայտարարել են Իրաքի 1700 զինվորների մահապատժի մասին’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպան Լեյլա Յունուսը բողոքի ակցիա է իրականացրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում’