‘Վրաստանը չի ընդունի ԱՊՀ առևտրի գոտի մտնելու՝ Բելառուսի առաջարկը’

771

Վրաստանը չի ընդունի ԱՊՀ ազատ առևտրի գոտի մտնելու վերաբերյալ Բելառուսի առաջարկը, այսօր լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնական փոխխոսնակ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքերով՝ Եվրամիության և ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտիները փոխադարձաբար բացառում են միմյանց: «Դրանք ոչ մի կերպ չեն համընկնում, թեպետ մենք իրավունք ունենք հետևելու քաղաքական իրադարձությունների զարգացմանը, ինչն էլ անում ենք»,- ասել է Աբաշիձեն:

Հիշեցնենք, որ Մինսկը  պաշտոնապես Վրաստանին հրավիրել է վերադառնալ ԱՊՀ կազմ և մասնակցել համատեղ տնտեսական նախագծերին, փոխանցում է trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Վարդան Սեդրակյանի գործով վճիռը’
Հաջորդ հոդվածը‘Օբաման և Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ միջուկային պայմանավորվածությունը’