‘
Լեռնային Ղարաբաղի հարցում Վրաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ: Լիտվայի խորհրդարանում կայացած «Վրաստանի արտաքին և անվտանգության քաղաքականությունը. շարունակություն և փոփոխություն» խորագրով քննարկման ժամանակ հայտարարելէ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: Այսմասինտեղեկացնումէ «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:
«Իմ երկրի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ` անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատել»,- նշել է Փանջիկիձեն:
Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, սակայն չի պատրաստվում միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: «Այս հարցը պետք է կարգավորեն այդ երկու երկրները»,- ասել է Մայա Փանջիկիձեն:
‘