‘Վրաստանը պետք է վերանայի Ռուսաստանի հանդեպ իր վերաբերմունքը. Վրաստանի խորհրդարանի խոսնակ’

682

Վրաստանը պետք է հրաժարվի Ռուսաստանի հասցեին քննադատություն հնչեցնելուց և այդ երկրի հետ նորանոր խնդիրներ ստեղծելուց, РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, որն այդ պաշտոնին ընտրվելուց հետո կոչ էր արել հրաժարվել «ոչ դեմոկրատական Ռուսաստանը» ջրի երես հանողի դերից:

Ըստ Ուսուպաշվիլիի՝ նոր կոալիցիան առայժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների շտկման  «ճանապարհային քարտեզ» չունի, սակայն արդեն հասցրել է «որոշակի պատկերացում» կազմել անելիքների մասին:

«Երկիրը չպետք է թուլացնի իր պատասխանատվության զգացումը՝  հույսը դնելով Ամերիկայի և Եվրոպայի օգնության վրա»,- ասել է Ուսուպաշվիլին և հավելել, որ Վրաստանն առաջվա պես պետք է մեծ ջանքեր գործադրի ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում ընդգրկվելու համար, սակայն դա պետք է ներկայացնել ոչ թե իբրև Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակ, այլ որպես տրամաբանական և բնական պատմական զարգացում:

Լուսանկարը՝ REUTERS/ David Mdzinarishvili

Նախորդ հոդվածը‘«Ազատ դեմոկրատներ». Քոքոբելյանն ու Արզումանյանը կաշկանդված չեն խմբակցության որոշումներով ‘
Հաջորդ հոդվածը‘Արմստրոնգը ցմահ որակազրկվեց եւ զրկվեց իր բոլոր տիտղոսներից’