‘
1992թվականից անգործության մատնված Աբխազական երկաթգծի շահագործման հարցը հանված է Վրաստանի կառավարության օրակարգից: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին, որը կառավարության որոշումը բացատրել է Աբխազիայի պատրաստակամության բացակայությամբ, գրում է РИА Новости-ն:
Նախարարը նախկինում ասում էր, որ Աբխազիան շրջափակումից հանելու մարտավարության շրջանակներում վրացական իշխանությունները պատրաստ են վերականգել Ռուսաստանի հետ երկաթուղային փոխադրումները: Սակայն աբխազական կողմը համոզմունք էր հայտնել, որ նման կերպ Թբիլիսին փորձում է հանրապետություն վերադարձնել վրացի փախստականներին:
«Հարցը փակվել է, երբ աբխազական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերել ծրագրի նկատմամբ»,- ասել է նախարար Զաքարեիշվիլին:
‘