‘Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին պատմել է վրաց-ռուսական հարաբերություններից’

672

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ քննարկել է վրաց-ռուսական հարաբերությունների  կարգավորման հարցը, հայտնում է Georgia Online  լրատվականը:

Թբիլիսիում կայացած դռնփակ նիստին մասնակցել է նաև Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հարցերով ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, որը Գորդոնին ներկայացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ Վրաստանի ընդունած մարտավարությունը:

Առաջին հերթին Թբիլիսին մտադիր է վերահաստատել Մոսկվայի հետ առևտրային և մշակութային կապերը, սակայն քանի դեռ Ռուսաստանը չի լուծարել իր դեսպանությունները Աբխազիայում և Հարավային Օսիայում, վրաց-ռուսական դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման մասին խոսք լինել չի կարող:

Մինչ եռօրյա պաշտոնական այցի ավարտը ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մտադիր է հանդիպում ունենալ նաև նախագահ Սաակաշվիլիի հետ:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվում էր, որ Գորդոն-Սաակաշվիլի հանդիպում նախատեսված չէ:

Նախորդ հոդվածը‘1984-2013. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Սիրո» նախարարություն ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին. 49 երեխա զոհվել է (լրացված)’