‘Վրաստանի ԱԳՆ-ն բանակցում է Հայաստանում ձերբակալված Վրաստանի քաղաքացու ճակատագրի շուրջ’

1164

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Երևանի հետ բանակցություններ է վարում  մի քանի օր առաջ ձերբակալված Վրաստանի քաղաքացու՝ էթնիկ ադրբեջանցու ճակատագրի շուրջ, այսօր Trend-ին հաղորդել են Վրաստանի ԱԳՆ-ից: «Այս փուլում Վրաստանի ԱԳՆ-ն բանակցություններ է վարում Երևանի հետ»,- հաղորդել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Տեղեկատվության համաձայն՝ Սադախլոյի (Արևելյան Վրաստան) Բուրմա  գյուղի բնակիչ Ալլահվերդի Պելենգովը ձերբակալվել է իր երկու հայազգի ծանոթների հետ վրաց-հայկական սահմանի չեզոք գոտում, որտեղից նրան ուղարկել են Երևան, իսկ նրա ծանոթներին ազատ են արձակել: Վրացական ոստիկանությունը միջոցներ է ձեռք առել  Պելենգովի հարազատների դիմումն ստանալուց հետո: Այս փուլում պարզվել է, որ Պելենգովին ձերբակալել են հայկական սահմանը ապօրինի հատելու համար:  Վրաստանի ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում բանակցությունների ընթացքը:

Նախորդ հոդվածը‘Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայի վրա. փրկարարներն ու բժիշկները հատուկ տեխնիկայով են դուրս բերել վիրավորներին’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գողը»’