‘Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հրաժարական է տվել’

883

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան հրաժարական է ներկայացրել: Ինչպես այսօր հաղորդել է Վրաստանի նախագահի վարչակազմը, նոյեմբերի 15-ին հրաժարականի դիմումն ստացվել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունով: Հաղորդագրության համաձայն՝ Բոկերիայի չորս տեղակալները հրաժարական կտան Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունից հետո, որը կայանալու է նոյեմբերի 17-ին: Բոկերիային ԱԱԽ քարտուղարի պաշտոնում կփոխարինի խորհրդարանի արարողակարգի հանձնաժողովի նախագահ Իրինա Իմերլիշվիլին: Վրաստանի նոր սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 17-ին, երկրի Ազգային անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանափակվում են, փոխանցում է Trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ի նոր թշնամին ծխախոտն է ‘
Հաջորդ հոդվածը‘Պետական լեզվի կենտրոն. Լատվիայում արգելվել է եվրոյի գոտի մտնելու վերաբերյալ ծանուցել ռուսերեն’