‘
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, այսօր Ստրասբուրգում մեկնաբանելով Դիցի և Դվանի գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ օկուպացիայի գծում վիճակը պայթյունավտանգ է, և անզգույշ գործողությունները կարող են սրել խնդիրնրը:
Ուսուպաշվիլին նաև նշել է, թե Վրաստանի անվտանգության երաշխավորը միջազգային հանրությունն է, ուստի նրան պետք է սպառիչ տեղեկատվություն տրվի տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Վրաստանի խորհրդարանի խոսնակը նաև նշել է. «Համոզված եմ, իրավիճակը ավելի չի սրվի: Միևնույն ժամանակ համոզված եմ, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, վիճակը կշարունակի մնալ պայթյունավտանգ, և մեկ անզգույշ քայլը կհանգեցնի խնդիրների սրմանը: Խնդիրների սրումը չի ենթադրում զինված հակամարտության վերսկսում: Այս իրավիճակում դա բացառված է, բայց բացի զինված հակամարտությունից՝ կան այլ դժվարություններ, և դրանք արդեն ի հայտ են գալիս», փոխանցում է Грузия Online-ը:
‘