‘Վրաստանի բնակչության կեսից ավելին Ռուսաստանին թշնամի է համարում ‘

709

Վրաստանի բնակչության կեսից ավելին Ռուսաստանին համարում է թշնամի երկիր: Նման արդյունք է ցույց տվել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցումը: Հետազոտության արդյունքներով՝ հարցվածների 57 %-ը ՌԴ-ն համարել է իր թշնամին, իսկ 30 %-ը՝ բարեկամը: Վրաստանի բարեկամ երկրների եռյակում են ԱՄՆ-ը, Ադրբեջանը և Ուկրաինան, փոխանցում է «Грузия.Online» կայքը: Հարցմանը մասնակացել է Վրաստանի 3998 քաղաքացի:

Ավելացնենք, որ վերջերս «Լևադա-Կենտրոնի» անցկացրած համառուսաստանյան հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ռուսաստանցիները  Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ամենաթշնամական տրամադրված երկրներ են համարում ԱՄՆ-ը, Վրաստանը և Լատվիան, փոխանցում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս առաջին)’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյա՞ն, թե՞ Էրիկսեն. ո՞վ է նախընտրելի «Լիվերպուլի» համար’