‘Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ազատեցին գրավի դիմաց ‘

584

Թբիլիսիի քաղաքային դատարանը նշանակել է զինվորներին ծեծի ենթարկելու գործի մասնակիցների խափանման միջոցները, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ այդմ՝ Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբի պետին՝ Գեորգի Կալանդաձեին դատարանի որոշմամբ թույլատրվել է դուրս գալ 20 հազար լարի (մոտավորապես 13 հազար դոլա) գրավի դիմաց: Նույնպիսի որոշում է կայացվել այդ գործով անցնող մյուս կասկածյալի՝ պաշտպանության նախարարության 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավայի նկատմամբ: Այդ գործով ձերբակալված երրորդ անձի՝ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի խափանման միջոցը դատարանը թողել է անփոփոխ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանքը:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի գնահատականով Մխիթարյանը ՉԼ լավագույն ֆուտբոլիստների թվում է’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ-ը աշխատանքի մրցույթ է անցկացնում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար’