‘Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը’

660

Ուրբաթ օրը վրաց պատգամավորները միաձայն քվեարկել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը վավերացնելու օգտին, որը ստորագրվել է հունիսի 27-ին Բրյուսելում:

Համաձայնագրի վավերացման օգտին քվեարկել է 123 պատգամավոր:

Խորհրդարանի նիստին, բացի պատգամավորներից և երկրի նախագահից, ներկա են եղել նաև Վրաստանի կառավարության անդամներ և արտասահմանցի հյուրեր, այդ թվում՝ ընդարձակման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Ես ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ խորհրդարանում և այսպիսի միաբանություն եմ տեսնում: Մենք բոլորս միացել ենք մեկ գաղափարի շուրջ, և ուզում եմ շնորհավորել բոլորիս այդ համերաշխության առթիվ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այս դժվարին ճանապարհը հաջողությամբ հաղթահարելու գործին»,- ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Խորհրդարանական փոքրամասնության՝ Միացյալ ազգային շարժման պատգամավորները նույնպես պաշտպանել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, սկայան նիստին ներկայացել են ցուցապաստառներով՝ վրացերեն և անգլերեն մակագրություններով՝ «Դեպի Եվրամիություն՝ առանզ քաղբանտարկյալների»՝ դրանով արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ իրենց կուսակիցների քրեական հետապնդումների և ձերբակալությունների: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր ցուցադրվող ֆիլմերը ‘
Հաջորդ հոդվածը‘«Սև ածուխ, բարակ սառույց». Ինան Դյաոյի այս ֆիլմը «Ոսկե Ծիրան» -ի շրջանակում ցուցադրվել է Երևանում ‘