‘Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր սահմանադրությունը’

2094

Երեքշաբթի արտահերթ նիստում Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրի սահմանադրության փոփոխությունները, որոնք նախատեսում են անցում կառավարման խորհրդարանական եղանակի:

Լրացումներն ընդունվել են 117 «կողմ» և 2 «դեմ» ձայներով:

Սահմանադրության նոր տարբերակը չեն ընդունում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ընդդիմությունը և մի շարք ՀԿ-ներ, որոնք բանակցությունների միջոցով ձևավորել են փոփոխությունների իրենց տարբրակը և դրանք առաջարկել իշխանություններին, սակայն իշխող թիմն ընդամենը խոստացել է դրանք ավելի ուշ ներառել սահմանդրության նոր տարբերակում:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական ATV-ի ղեկավարին հեռացրել են «հակապետական» քարոզչության համար’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիան սպասում է Ակունգ հրաբխի ժայթքմանը’