‘
Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել, բայց շարունակելու է աշխատել՝ մինչև գործադիր իշխանության նոր մարմինների ձևավորումը: Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը:
Խորհրդարանի կողմից նոր կառավարության հաստատումը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 20-ին կամ 21-ին:
Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտություն է կրել՝ ստանալով խորհրդարանի 150 մանդատներից ընդամենը 67-ը:
‘