‘
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Կեցբայան Եվրո-2016 ընտրական փուլի Լեհաստանի ազգային թիմի հետ խաղից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղակացնում է Geօrgia Online-ը:
Նոյեմբերի 14-ին կայանալիք խաղից առաջ մասնագետը հայտարարել է, որ անկախ հանդիպման արդյունքից կհեռանա Վրաստանի հավաքականից: Ավելի վաղ 46-ամյա մասնագետը հայտարարել էր, որ կհեռանա զբաղեցրած պաշտոնից, եթե Վրաստանի հավաքականը չհաղթի լեհերին:
Կեցբայան Վրաստանի հավաքականի հետ աշխատում է 2010-ից:
‘