‘Վրաստանի «Միացյալ ազգային շարժումը» պատրաստ է շարունակել երկխոսությունը’

567

Վրաստանի «Միացյալ ազգային շարժումը» պատրաստ է շարունակել երկխոսությունը խորհրդարանական մեծամասնության հետ, այսօր հայտարարել է  փոքրամասնության առաջնորդ Դավիդ Բաքրաձեն: Սա ասվել է ի պատասխան  սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հայտարարության: Բաքրաձեի խոսքերով՝ պետպաշտոնյաների համաներման հարցը բարձրացվել է ոչ թե  փետրվարի 15-ին, ինչպես հայտարարել է խորհրդարանի խոսնակը, այլ հենց ամենասկզբից: Այդ հարցի շուրջ անհրաժեշտ է պայմանավորվել, որպեսզի պաշտպանվեն մարդու իրավունքները, և ընդդիմախոսները պաշտպանված լինեն քաղաքական հալածանքներից, նշել է Բաքրաձեն: «Եթե մենք համաձայնության ենք գալիս սահմանադրության առնչությամբ, ապա դա չի կարող տեղի ունենալ քաղաքական հատկանիշներով 15 հազար մարդու հարցաքննության հետ միաժամանակ՝ միայն այն բանի համար, որ նրանք կապ ունեն «Ազգային շարժման» հետ: Երկրի համար շատ կարևոր է դադարեցնել բռնությունը, դադարեցնել Ազգային շարժման ոչնչացումը: Մենք պետք է գնանք հաշտության, այլ ոչ թե դիմակայության ճանապարհով,- ասել է Բաքրաձեն ու հավելել:- Մենք մեզ համար անձեռնմխելիություն չենք պահանջում: Թող հանգիստ թողնեն այն մարդկանց, ում ամեն օր կանչում են հարցաքննության: Թող երկրում խաղաղություն տիրի», փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Իտալիայում առաջին անգամ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել կին թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Պելե. Անգլիան, Իտալիան եւ Գերմանիան Նեյմարի համար չեն’