‘Վրաստանի նախագահը ներում է շնորհել 280 կալանավորների’

735

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 280 կալանավորների: Ինչպես հայտարարել է Ներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, ներման արժանացածներից 8-ը կանայք են, 10-ը՝ անչափահասներ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Ընդամենը հանձնաժողովը քննարկել է 2743 գործ: Դրանք այն դիմումներն են, որոնք

ստացվել են նախագահի անունով: 280 կալանավորներից միայն 169-ն են ազատ արձակվելու ազատազրկման վայրից, մնացած 111 բանտարկյաների պատիժը փոխվել է. որոշների պատժաչափը կրճատվել է կրկնակի, մի քանիսինը՝ մեկ երրորդով»,-ասել է Կորիձեն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ զոհեր չկան՝ մամուլը չի հաստատում’
Հաջորդ հոդվածը‘Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա է ստացել’