‘Վրաստանի նախագահը չի ստորագրելու համաներման մասին օրինագիծը’

642

Վրաստանի նախագահը չի պատրաստվում հաստատել խորհրդարանի ընդունած համաներման մասին օրինագիծը, քանի որ չի ընդունում, որ երկրում 200 քաղբանտարկյալ կա, հայտնում է Georgia Online-ը:

Սաակաշվիլին ընդգծել է, որ ողջ աշխարհում հաշված մարդիկ են քաղբանտարկյալ ճանաչվել, իսկ Վրաստանում նրանք 200-ն են: «Սա նշանակում է, որ միայն Վրաստանում ավելի շատ քաղբանտարկյալ կա, քան ողջ աշխարհում», ասել է նա:

Նախագահին հատկապես վրդովեցրել է այն հանգամանքը, որ քաղբանտարկյալների ցուցակում են հայտնվել նաև լրտեսության համար մեղավոր ճանաչված անձինք:

«Այդ մարդիկ մեր թշնամիներին տեղեկատվություն են վաճառել: Բազմաթիվ մարդիկ զոհվել են հենց դրա պատճառով», ասել է Վրաստանի նախագահը և հավելել, որ համաձայն չէ նաև բոլոր դատապարտյալներին համաներելու ծրագրի հետ, քանի որ նրանց շարքերում մանկապիղծներ կան, որոնք պարտավոր են ամբողջությամբ կրել իրենց պատիժը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնյա. Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատում’
Հաջորդ հոդվածը‘Սեւիլյայում բացվել է Անտոնիո Պուերտայի անվան փողոցը’