‘Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի խախտումը սադրանք է անվանել’

966

Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին սադրանք է անվանել ռուսաստանյան ռազմական ուղղաթիռների կողմից երկրի օդային տարածքի խախտումը: «Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային օրենքները և գործող համաձայնագրերը: Դա ոչ միայն մեր երկրի օդային տարածքի խախտում է, այլև վերահսկվող ողջ տարածության և գործող համաձայնագրերի»,- ընդգծել է Վրաստանի նախագահը: Պետության առաջնորդը նշել է, որ տարածաշրջանում իրադրությունը բավական բարդ է, և Վրաստանը «ծայրաստիճան զգույշ պետք է լինի»:

Իր հերթին՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, թե «Վրաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրադրությունը և պատրաստ են  արձագանքելու իրադարձությունների ցանկացած զարգացմանը»: «2008 թ. հետո արձանագրվել է Վրաստանի օդային տարածքի խախտման ավելի քան հազար դեպք: Վրացական բանակը մշտապես մարտական պատրաստության մեջ է, քանի որ մեր տարածքի 20 տոկոսն օկուպացված է»,- նշել է նախարարը: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Կարակասն ապստամբում է, Մադուրոն հարևաններին խնդրում է չմիջամտել երկրի ներքին խնդիրներին’
Հաջորդ հոդվածը‘«ՌԴ գործողությունները Ղրիմում սպառնում են միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»’