‘Վրաստանի նախագահի օդանավում անսարքություններ չեն հայտնաբերվել’

727

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օդանավը, որով նա Թբիլիսի էր վերադառնում Բուխարեստից՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսից, ստիպված է եղել վերադառնալ Բուխարեստի օդանավակայան` անսարքությունների պատճառով:

Ռումինական հեռուստատեսության փոխանցմամբ, նախագահական Boeing-ի օդաչուներն Օտպեն միջազգային  օդանավակայանում արտակարգ վայրէջքի թույլտվություն են խնդրել օդ բարձրանալուց 20 րոպե հետո:

Օդանավակայանի մամլո քարտուղարը հայտնել է, թե տեխզննումից հետո պարզվել է, որ օդանավի վիճակը նորմալ է, անսարքություններ չեն հայտնաբերվել, և այսօր օրվա երկրորդ կեսին նախագահը տուն կվերադառնա:

Նախորդ հոդվածը‘Եմենում ահաբեկիչները հարձակվել են ռազմաբազաներից մեկի վրա’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին (տեսանյութ)’