‘Վրաստանի նախկին վարչապետի մեղադրանքի ծավալը կարող է մեծացվել’

697

Վրաստանի ՆԳՆ ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին չի բացառում, որ ձերբակալված նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի մեղադրանքի ծավալը կարող է մեծացվել՝ կապված Վրաստանի արևմուտքում զենքի, զինամթերքի, թմրանյութերի և խոշտանգումների վերաբերյալ տեսագրությունների գաղտնարանների հայտնաբերման հետ:

Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ այդ գաղտնարանները ստեղծվել են նախկին իշխանությունների օրոք՝ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ուրբաթ երեկոյան «Ռուսթավի2» հեռուստատեսությամբ ելույթ ունենալով և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է՝ նախկին վարչապետին նոր մեղադրանք առաջադրվի՝ կապված գաղտնարանների հետ, Գարիբաշվիլին ասել է՝«Բնականաբար՝ հնարավոր է: Երբ արվել են այդ տեսագրությունները, հենց Մերաբիշվիլին է եղել ՆԳ նախարարը: Ինչպե՞ս եք պատկերացնում, որևէ մեկը կարո՞ղ էր նման անմարդկային գործողություններ կատարել՝ առանց այդ մարդու իմացության»:

Մերաբիշվիլին մեղադրվում է ընտրողներին կաշառելու, պաշտոնական դիրքը չարաշահելով՝ միջոցների մսխման, ինչպես նաև՝ 2011 թ.ընդդիմության ցույցը ցրելիս իրավասությունների գերազանցման մեջ, հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ ԼՂՀ ՊՆ. Շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Չավի. Մոուրինյոն իրեն շատ վատ պահեց’