‘Վրաստանի ՆԳ նախարարը հրաժարական է տվել’

1062

Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Այդ մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ կայքը:

«Իմ որոշումը կապված է իմ հասցեին վերջերս հնչած մեղադրանքների հետ, թե ես հովանավորում եմ Յուրի Վազագաշվիլիին սպանողներին: Թեպետ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, բայց ես բարոյական պատասխանատվություն եմ զգում և հեռանում եմ պաշտոնից»,- ասվում է Չիկաիձեի ուղերձում:

Հունվարի 20-ին Վրաստանի Կասպի շրջանում սպանվել էր Յուրի Վազագաշվիլին, որը ոստիկանների կողմից 2006 թ. սպանված Զուրաբ Վազագաշվիլիի հայրն էր: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սաուդյան նոր միապետը խոստացել է շարունակել հանգուցյալ եղբոր քաղաքականությունը’
Հաջորդ հոդվածը‘Սաուդցի բլոգերի հրապարակային մտրակահարությունը հետաձգվել է’