‘Վրաստանի ՆԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան բերման է ենթարկվել Կիեւում ‘

640

Վրաստանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Օլեգ Մենշիկովը շաբաթ օրը բերման է ենթարկվել Կիեւում, տեղեկացնում է ուկրաինական ՈւՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով ուկրաինայի ՆԳՆ-ում իր աղբյուրին:

Վրաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եւ նրա երեք աշխատակիցների նկատմամբ Թբիլիսիի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում էր հայտարարվել պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Դեկտեմբերի 4-ին նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Վրաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել նաեւ ՆԳ նախկին նախարար եւ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ՝ մեղադրելով փաստաթղթերի կեղծման մեջ: 

Նախորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը «ոչ մի թիզ» հող չի զիջի Իսրայելին ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Եվրախորհրադրանի նախագահի հետ հանդիպման տեսագրությունն առկա է ‘