‘
Այսօր Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին Վրաստանի ներքին գործերի նախարար Թեա Ցուլիկիանին հայտարարել է, որ Վրաստանը չի միանա Եվրասիական միությանը:
«Ուզո՞ւմ է արդյոք Վրաստանը շարունակել ընթացքը ասոցացման համաձայնագրի ուղղությամբ, իհարկե, մենք ուզում ենք շարունակել այդ ուղղությունը, ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, դա այն է, ինչը բացառված է վրաց ժողովրդի համար: Մենք կատարել ենք մեր ընտրությունը, և այդ ընտրությունը եվրոպական է»,-հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարը:
Թեա Ցուլիկիանին նաև հայտարարել է. «Մենք ուզում ենք, որպեսզի Վիլնյուսը («Արևելյան գործընկերության» Վիլնյուսյան գագաթնաժողովը) հաջողություն բերի Վրաստանին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին հայտարարել էր Մաքսային միությանը, իսկ ապա նաև Եվրասիական միությանը միանալու հարցի դիտարկման հնարավորության մասին:
‘