‘Վրաստանի ՆԳ նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել ‘

660

Վրաստանի գլխավոր դատախազությունը շաբաթ ներքին գործերի նախկին նախարար, Թբիլիսիի փոխքաղաքապետ Շոթա Խազանիշվիլիին մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունների գերազանցման եւ մասնավոր հաղորդակցության գաղտնիքի խախտմանն առնչվող հոդվածներով:

Փաստաբան Մամուկա Չաբանիշվիլին հայտարարել է, որ ՆԳ նախկին նախարարին մեղադրում են վրաց քաղաքական ղեկավարների հեռախոսազրույցների՝ դատարանով չթույլատրված գաղտնալսումներ կազմակերպելու մեջ:    

Մեղադրանքը ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում դատարանը պետք է սահմանի նրա խափանման միջոցը:

 

Նախորդ հոդվածը‘Մարտին Սկորսեզեն նշում է 70-ամյա հոբելյանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Միացյալ Նահանգներ ‘