‘
Ձերբակալվածների թվում են 2-րդ դիվիզիոնի մի ակումբի նախագահ, մեկ նախկին խաղացող, IbtsBet գրասենյակի ներկայացուցիչ, «Չխերիմելա» ակումբի խաղացողներ եւ 2 այլ անձիք:
Քննիչները կասկածում են, որ կալանավորվածները մասնակցել են պայմանավորված խաղերի կազմակերպմանը, որտեղ նախապես 10 000-20 000 լարի է վճարվել, իսկ հետո այդ փողերով խաղադրույքներ են կատարվել բուքմեյքերական գրասենյակներում: Շահումները բաշխվել են ներգրավվածների միջեւ:
Եթե մեղքն ապացուցվի՝ նրանց կարող են 4-6 տարով դատապարտել:
‘