‘Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի’

611

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի, այսօր լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին: «Կեզերաշվիլիին մեղադրանք է առաջադրվել, և խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, և իհարկե, նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի»,-Trend-ի փոխանցմամբ՝ հայտարարել է գլխավոր դատախազը: Կբիլաշվիլիի խոսքերով՝ նախկին նախարարի գտնվելու վայրի մասին տարբեր տվյալներ կան, սակայն այդ հարցը ՆԳՆ-ի իրավասության սահմաններում է:

Դավիդ Կեզերիշվիլին հանդիսանում է Վրաստանի և Իսրայելի քաղաքացի: Ըստ տեղեկությունների՝ նա գտնվում է Իսրայելում: Կեզերիշվիլին համարվում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավորներից մեկը: Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Սաակաշվիլիի կուսակցությունը պարտություն կրեց և անցավ ընդդիմության շարքերը, Դավիդ Կեզերաշվիլին ձեռք էր բերել Վրաստանի առաջատար երկու հեռուստաընկերությունների բաժնետոմսերի 40-ական տոկոսը,ըստ հավաստի աղբյուրների՝ առաջնորդվելով Սաակաշվիլիի շահերով՝ նման կերպ նրան հնարավորություն տալով ռևանշ վերցնել խորհրդարանական ընտրություններում կրած պարտության համար:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Խաղացինք մեր հնարավորությունների 50 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում հանցախումբը 200 մլն դոլար է գողացել կեղծ կրեդիտ քարտերի միջոցով ‘