‘Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի անունը հանվել է քաղբանտարկյալների ցուցակից ‘

581

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին, որը վերջերս էր վերադարձել Վրաստան և անմիջապես ձերբակալվել  2011 թ. իր դեմ հարուցված մեղադրանքներով, հանվել է քաղբանտարկյալների և քաղաքական շարժառիթներով հետապնդվող անձանց ցուցակից, որն այսօր պետք է հաստատեր խորհրդարանը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Օքրուաշվիլիի փաստաբանը:

2012 թ.նոյեմբերին  երկրում իշխող թիմի փոփոխությունից հետո մարդու իրավունքների գծով խորհրդարանական հանձնաժողովը որոշման նախագիծ է նախապատրաստել, որում 180 հոգու հայտարարել է քաղբանտարկյալ, իսկ 22 հոգու, այդ թվում՝ նաև Իրակլի Օքրուաշվիլիին՝  քաղհալածյալ: Վրացական ԶԼՄ-ները ենթադրում են, որ հենց այդ որոշման նախագիծն է դրդել, որպեսզի Օքրուաշվիլին Ֆրանսիայից վերադառնա հայրենիք:

Վրաստանի նախագահի նախկին զինակից Օքրուաշվիլին 2007 թ. պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո հայտարարել էր նոր ընդդիմադիր շարժում ստեղծելու մասին և հանդես էր եկել երկրի բարձրագույն ղեկավարության հասցեին կոշտ քննադատությամբ: Այդ հայտարարություններից երկու օր անց նա ձերբակալվել էր կոռուպցիայի մեղադրանքով, հարցաքննության ընթացքում մասամբ ընդունել էր մեղքը և 10 միլիոն լարի (6,5 միլիոն դոլար) գրավի դիմաց ազատ էր արձակվել: 2008 թ. նա քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականները հաղորդում են հանցագործության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. «Rich Airways»-ը գեներալ Գալստյանի հետ անուղղակի կապ է ունեցել ‘