‘Վրաստանի պատրիարքի միջնորդությամբ երրորդ նախագահը ներում է շնորհել առաջին նախագահի որդուն’

725

Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի միջնորդությամբ Միխեիլ Սաակաշվիլին  ներում է շնորհել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդի Ծոթնե Գամսախուրդիային: Այս մասին են հաղորդում վրացական լրատվամիջոցները:

Պատրիարքի միջնորդության հիմնավորումը դատապարտյալի առողջական վիճակի խիստ վատթարացումն է եղել: Բանտում անցկացրած տարիներին Ծոթնե Գամսախուրդիան հեպատիտ C-ով է վարակվել, ինչը պահանջում է երկարատև բուժում:

Հիշեցնենք, որ Ծոթնե Գամսախուրդիան ձերբակալվել է 2009թ. հոկտեմբերի 9-ին, հարևաններից մեկին հրազենային վնասվածք պատճառելու մեղադրանքով: Ինքը Գամսախուրդիան չի ընդունել մեղքը և դատական գործը որակել է որպես քաղաքական հետապնդում: Պատիժը կրելու տարիներին նա բազմիցս հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում:

Նախորդ հոդվածը‘«Սիբիրյան խոց» ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան նման ինքնաթիռներ չի հանդուրժելու նաև ապագայում. Դավութօղլուի արձագանքը Լավրովի հայտարարությանը’