‘Վրաստանի վարչապետը խոստանում է մարզերին իշխանություն տալ’

714

Հասարակությունը մինչև հիմա չի կարողանում տեղերում վերահսկել իշխանությանը, մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Մենք մինչև օրս չենք կարողանում ապահովել երկրի կառավարումը: Հարկավոր է մարզերին տեղերում հատկացնել այնքան իշխանություն և կառավարման լծակներ, որքան նրանք կարող են «մարսել»: Մենք արդեն ներկայացրել ենք  մարզային կառավարման ռազմավարությունը, և դրա հիման վրա կպատրաստվեն օրենսդրական ակտեր»,- ասել է վարչապետը: Նա ընդգծել է, որ մարզերում կստեղծվեն կառավարման երկաստիճան մարմիններ՝ մարզային և մունիցիպալ, որտեղ ղեկավարներ կընտրվեն: Բացի այդ՝ Վրաստանի 3 500 գյուղերում կստեղծվեն կառավարման տեղական խորհուրդներ, որոնք նույնպես ընտրովի կլինեն, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում Գերմանիան կարող է շրջանցել Անգլիային’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսն առանձին է մասնակցելու մայիսի 5-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին: ‘