‘Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա’

596

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր այցով մեկնել է Թուրքիա: Ինչպես Trend-ին հայտնել են Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից, վրացական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և կայուն զարգացման, արտաքին գործերի, պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները, ինչպես նաև ֆինանսների և մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ: Մեկօրյա այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկի հետ:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի և նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը մատուցել է իր վերջին պատարագը’