‘Վրաստանի վարչապետը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին ‘

1067

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային. «Վրացական երազանք» դաշինքի քաղխորհրդի նիստի ավարտից հետո համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել վարչապետը:
«Պաշտպանության նախարարության գնումները մեկ անգամ չէ, որ մեր իշխանության քննարկման առարկա են դարձել, ինչի համար պաշտպանության նախարարին նկատողություններ են արվել: Իմ կողմից որոշում է կայացվել ազատել Ալասանիային զբաղեցրած պաշտոնից»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
 Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան «Միացյալ դեմոկրատների» գրասենյակում քաղաքական հայտարարություն էր արել եւ կոչ էր արել իշխանություններին դադարեցնել պաշտպանության նախարարության նկատմամբ նպատակաուղղված հարձակումները:
 Ալասանիան «Վրացական երազանք» դաշինքին հորդորել է անհապաղ քաղխորհրդի նիստ անցկացնել ու քննարկել «դատախազությունը ո՞ ւր է տանում երկիրը» հարցը:

Նախորդ հոդվածը‘Այսօրվա հանդիպումների ազդագիր’
Հաջորդ հոդվածը‘Քրեական գործ` ՀՔԾ վարչության պետի տեղակալի նկատմամբ. «Փաստինֆո»’