‘
Վրաստանի վարչապետի այցը Ռուսաստան նախատեսված չէ: Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը , թեպետ այսօր ռուսաստանյան մամուլում տեղեկատվություն է հայտնվել Իվանիշվիլիի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին, սակայն այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Այց Մոսկվա չի նախատեսվել և չի էլ նախատեսվում, այդ թվում՝ նաև այս փուլում»,- նշել են մամլո ծառայությունում:
Ռուսաստանյան Известия-ն երեքշաբթի հաղորդել է, թե Ռուսաստանի կառավարության աշխատակազմը վրացական դրոշներ է ձեռք բերոմ՝ Սպիտակ տանը կայանալիք վրաց-ռուսաստանյան բանակցությունների սենյակները զարդարելու նպատակով: Պարբերականը, հղում անելով վստահելի աղբյուրներին, տեղեկացնում է, թե Մոսկվան նախապատրաստվում է բարձրաստիճան պատվիրակության այցին՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, հաղորդում է Trend-ը:
‘