‘Վրաստանի վարչապետի ունեցվածքի ցուցակը բաղկացած է 31 էջից’

684

Հանրային ծառայությունների գրասենյակը հրապարակել է Վրաստանի ամենահարուստ մարդու և աշխարհի ամենաապահովված վրացու՝ վարչապետ Բիձինա սեփականության հայտարարագիրը, գրում է News Georgia լրատվամիջոցը:

Իվանիշվիլիի ընտանիքի սեփականության թվարկությունը 31 էջից է բաղկացած: Պարզվել է, որ միայն Ռուսաստանում և Վրաստանում գործարարը  շուրջ 100 միավոր անշարժ գույք ունի, ինչպես նաև տիրապետում է մի քանի տասնյակ խոշոր ընկերությունների բաժնետոմսերի:

Փաստաթղթում նաև հիշատակված են վարչապետի բանկային հաշիվները, մեկ տարվա կտրվածքով արված ծախսերը, այդ թվում բարեգործական նվիրատվությունները, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների անունով գրանցված անշարժ և շարժական գույքի ամբողջական ցուցակը:

Նախորդ հոդվածը‘Նախագահի ընտրություններում առաջադրվեց Արամ Հարությունյանը’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Գևորգյան. Սյունիքի արոտավայրերը Իրանին վարձակալությամբ տալու վերաբերյալ որևէ փաստաթուղթ շրջանառության մեջ չկա’