‘
Վրաստանի ՆԳՆ-ում պահվող՝ քաղաքացիների անձնական կյանքին վերաբերող վարկաբեկիչ նութերի արխիվը, հնարավոր է՝ կոչնչացվի հինգշաբթի, լրագրողներին հայտնել է գաղտնի տեսաձայնագրված նյութերի ոչնչացման հարցով հատուկ հանձնաժողովի անդամ, «Ռեզոնանսի» թերթի խմբագիր Լաշա Տուգուշին:
Խոսքը ավելի քան 24 հազար ֆայլ պարունակող արխիվի մասին է, որոնք կոմպրոմատներ են Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ղեկավարների վերաբերյալ, ընդ որում՝ նաև խիստ անձնական բնույթի, փոխանցում է «Новости-Грузия» գործակալությունը: Արխիվը ոչնչացնելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որում ընդգրկվել են ՀԿ-ների, օբուդսմենի աշխատակազմի, քաղաքացիական հանրության և կառավարության ներկայացուցիչներ:
Լաշա Տուգուշին հիշեցրել է, որ ՆԳՆ ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին խոստացել էր վարկաբեկիչ նյութերի արխիվը ոչնչացնել մինչև օգոստոսի 15-ը: Արխիվի ոչնչացման հարցը բարձրացել էր այն բանից հետո, երբ ՆԳՆ փոխնախարար Գելա Խվեդելիձեն մայիսի սկզբներին ինտերնետում տեղադրել էր լրագրող Գիա Պարեսաշվիլիին վարկաբեկող նյութեր, ինչի համար փոխնախարարը քրեական պատասխանատվության ենթարկվեց, փոխանցում է РИА Новости-ն:
‘