‘Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը կմեղմացվի ‘

13

Նախօրեին Պրահայում Ռուսաստանի և Վրաստանի դիվանագիտական հանդիպման ավարտին հայտնի է դարձել, որ երկու երկրների միջև վիզային ռեժիմը կարող է մեղմացվել: Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիների համար մուտքը ՌԴ, ամենայն հավանականությամբ, կհեշտացվի: Այս մասին հաղորդում է   РИА \”Новости\” –ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինին: Վերջինս Պրահայում հանդիպել է Ռուսաստանի հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Վրաստանը շահագրգռված է վիզային ռեժիմի մեղմացման հարցով, քանի որ երկրի մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում հանդիպել Ռուսաստանում բնակվող իրենց ազգականների հետ, հանգստանալ կամ զբաղվել բիզնեսով: Ի դեպ, Վրաստանը վաղուց էր հեշտացրել ռուսաստանցիների մուտքը Վրաստան, հաղորդում ՝ newsru.com-y:

Նախորդ հոդվածը‘Վերջին մի շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարը խախտել է 250 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Ծայրահեղ պարզ ու ծայրահեղ հանճարեղ լուծում’