‘Վրաստանն ու Մոլդովան իրականացրել են Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը ‘

678

Այսօր Վիլնյուսում Լիտվայի արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունեցել ԵՄ-ի հետ Վրաստանի և Մոլդովայի Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրման արարողությունը: Պաշտոնական նախաստորագրման արարողությունը տեղի կունենա վաղը: Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիդ Զալկալիանին դուրս գալով Լիտվայի արտգործնախարարության շենքից՝ հայտարարել է, որ այսօր պատմական օր էր Վրաստանի համար և օրվա կապակցությամբ շնորհավորել է վրաց ժողովրդին: Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը այլևս անդառնալի է և նա համոզված է, որ շուտով Վրաստանը կդառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ:

Մոլդովայի արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարար Նատալիյա Գերմանն էլ հայտարարել է, որ համաձայնագրի տեքստը կհրապարակվի դրա հաստատումից հետո և նշել է, որ հույս ունի, որ մյուս տարվա առաջին կեսից Մոլդովան առանց մուտքի վիզայի Եվրոպա մուտք գործելու հնարավորություն կստանա:

Նախորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն-2013-Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ-ում’