‘Վրաստանում ազատ արձակված քաղբանտարկյալները փոխհատուցում են պահանջում’

1156

Վրաստանում կիրառված համաներման արդյուքնում ազատ արձակված քաղբանտարկյալները հայտարարել են, որ պատրաստվում են հետամուտ լինել իրենց խախտված իրավունքներին և փոխհատուցում պահանջել բանտում անցկացրած տարիների դիմաց, գրում է Georgia Online-ը:

Հանցավոր աշխարհի հետ կապերի  համար 2010 թվականին անազատության դատապարտված ֆուտբոլիստ Գեորգի Դեմետրաձեն հայտարարել է, որ փոխհատուցում պահանջելուց բացի՝ մտադիր է հասնել նրան, որ պատիժ կրեն իրեն կեղծ դատական գործով անազատության դատապարտած անձինք:

Իսկ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով 2009 թ. բանտարկված  Վախթանգ Մայիսայան պատրաստվում է դիմել Հաագայի ռազմական դատարան:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին վրացական բանտերից ազատ են արձակվել քաղբանտարկյալ ճանաչված 190 անձինք:

Նախորդ հոդվածը‘Պեդրիտոյից` Դոն Պեդրո. 5 տարի Բարսայում’
Հաջորդ հոդվածը‘Սոմալիում պահվող ֆրանսիացի ռազմագերին զոհվել է’